|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` երեկ կեսօրից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Ո՞րն է նրա այցի նպատակը, արդյո՞ք նախատեսված է հանդիպում ՌԴ իշխանությունների հետ, ի՞նչ կքննարկի նա հոկտեմբերի 10-ի հանրահավաքից եւ Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պետությունների ղեկավարների նիստից առաջ, ուր նախատեսվում է, որ Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միացման պայմանագիրը: Այս հարցերի պատասխանը ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասաց.
«Դեռ չի մեկնել, մեկնելու է, բայց ոչ Մոսկվա: Ուղղակի ՌԴ-ն, այսպես ասեմ, որպես տրանզիտ երկիր է: Մոսկվայի օդանավակայանից նա այլ երկիր է մեկնելու: Այսինքն` ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: