Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։ Գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությունից մի քանի օր անց Օսկանյանը փորձել է մեկնել Հայաստանից, սակայն նրան արգելել են։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Օսկանյանի անունը շրջանառվում է Սամվել Մայրապետյանի գործով։
Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008թ. գումար էր փոխանցել Սամվել Մայրապետյանին։ Նրա եւ Մայրապետյանի միջեւ առերեսում էր իրականացվել, որից հետո Սիլվա Համբարձումյանը հաստատել էր առերեսման փաստը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։
Մեր աղբյուրը հայտնում է, որ Համբարձումյանի փոխանցած գումարներով Երեւանում շենքեր են կառուցվել, իսկ գումարի մի մասն էլ վճարել են Օսկանյանի հրավերով Հայաստան եկած արաբները։ Վարդան Օսկանյանի բաժինը վճարել են Երեւանի Կենտրոնում գտնվող նորակառույցների մի քանի բնակարաններով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: