|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Առաջիկա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջատար «Ուլիս»-ն առաջնության ութերորդ տուրի խաղում մրցելու է «Փյունիկ»-ի հետ, որից 4 օր անց թիմն արդեն գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում հանդիպելու է «Բանանց»-ի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Ուլիս» ակումբի մամուլի քարտուղարությունը, բոլոր ֆուտբոլիստներն էլ ներգրավված են մարզումային գործընթացում: Բացառություն է կազմում թիմի հարձակվող Հովհաննես Գոհարյանը, ով մարզման ժամանակ ձգել է ոտքի մկանը և չի կարող դուրս գալ խաղադաշտ առնվազն երկու շաբաթ:
Հավելենք, որ «Ուլիս» - «Փյունիկ» խաղը կայանալու է ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում և մեկնարկելու է ժամը 16:10-ին: