կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 02:30
Սպորտ

Ով ձեռքով խաղա, ում հեռացնեն (տեսանյութ և լուսանկարներ)

Ով ձեռքով խաղա, ում հեռացնեն (տեսանյութ և լուսանկարներ)

Իռլանդիա- Հայաստան ֆուտբոլային խաղից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Նա միայն գոհունակություն է հայտնել մեր հավաքականի տղաների խաղից` ասելով , որ նրանք շատ լավ աշխատեցին այս մրցաշարում:

 

Իսկ Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովանի Տրապատոնին խոստովանել է, որ Հայաստանի հավաքականը լավ էր խաղում, ավելի լավ պահեր ունեին առաջին խաղակեսում: Հայաստանը 10 հոգով էլ շատ լավ խաղաց: Դարպասապահի հեռացման արդարացիության վերաբերյալ հարցին Տրապատոնին ասել է հետևյալը. «Մեր մոտից լավ չէր երևում, պետք է նորից նայել»:

 

Անկասկած, դեռ շատ կնայեն և շնորհակալ կլինեն իսպանացի դատավորին Իռլանդիային նման «նվեր» մատուցելու համար: Ամենայն հավանականությամբ, արդեն ընդմիջմանը մրցավարական կազմը արդեն դիտել էր և համոզվել, թե ինչ «հերոսություն» արեցին` հեռացնելով Բերեզովսկուն, ով, ի դեպ, ձեռքով չէր դիպել գնդակին: Հակառակը, դիտելով տեսանյութը, կհամոզվեք, որ ձեռքով գնդակը կասեցրել էր Իռլանդիայի հավաքականի հարձակվողը: Ճիշտ այս դեպքի համար է ասված. «Ով ձեռքով խաղա, ում հեռացնեն»: