|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Armsport.am-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյանը միացել է Երեւանի «Ուլիս»-ին:
2012 թվականից Գոհարյանը ֆուտբոլում չէր եւ Մոսկվայում սկսել էր զբաղվել բիզնեսով, սակայն օրերս միացել է երեւանյան թիմին եւ աստիճանաբար մարզավիճակ է ձեռք բերում:
26-ամյա հարձակվողը, ով ծնվել է Գավառում, Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի սան է: Հանդես է եկել «Լոկոմոտիվ»-ի 2-րդ թիմում, բելառուսական ԲԱՏԷ-ում, Երեւանի «Փյունիկ»-ում եւ Դիլիջանի «Իմպուլս»-ում:
Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 6 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: