|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կրթության և գիտության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով նոյեմբերի 12-ից 15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարության հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
Պատվիրակության կազմում են` Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ կրթության նախարարության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ: Այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր: Մասնավորապես, նախատեսված են երկու երկրների բուհերում միջպետական համաձայնագրի շրջանակում ուսանողների փոխանակման ծրագրի, ինչպես նաև միջբուհական նոր կապերի ստեղծման հնարավորության վերաբերյալ քննարկումներ: Բացի այդ, տեղի կունենան բանակցություններ` Պեկինի համալսարաններից մեկում հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման վերաբերյալ: