կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-25 10:58
Հասարակություն

Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն

Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի երթևեկության կազմակերպման մեջ կատարվել է փոփոխություն: 2014 թ. սեպտեմբերի 25-ից Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկից մինչև Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 10.3 կմ (մինչև ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետ) հատվածում երկու ուղղություններով առավելագույն արագությունը սահմանվում է 70կմ/ժ.: