Փոխարժեքներ
05 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում անկլավների հարցով նոր բան չկա, այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության անկլավներին վերաբերվող հարցին։
«Այդ հարցի մասին բազմիցս խոսվել է և վարչապետի կողմից, և մեր քաղաքական թիմի անդամների կողմից։ Բոլորս գիտենք, որևէ բան գաղտնիք չէ, ամեն ինչ թափանցիկ է։ Կոնկրետ անկլավների մասով բանակցություններում ոչինչ տեղի չի ունենում, երբ ինչ-որ բան լինի, հանրությունը տեղյակ կպահվի»,- ասաց Տավուշի մարզպետը։
Հարցին, թե արդյոք կա՞ն անկլավներ, որոնք պետք է հանձնվեն Ադբրեջանի, Հայկ Ղալումյանը պատասխանեց․
«Ինչպես մենք ունենք տարածքներ Ադրբեջանի տիրապետության տակ, նույնը նրանք ունեն նաև Տավուշի մարզում և Հայաստանի Հանրապետության այլ հատվածներում։ Այդ հարցը լուծվելու է սահմանազատման և սահմանագծման ընթացքում։ Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ»,- ասաց Տավուշի մարզպետը։
Նրա խոսքով՝ կան հայկական տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ․ այդ հարցերը պետք է խաղաղության պայմանագրի շրջանակներում լուծվեն։
«Միայն կարող եմ նշել, որ Բերքաբերի հատվածում մոտ 950 հա տարածք գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ»,- ասաց Տավուշի մարզպետը։