|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Սեպտեմբերի 9-ին` ժամը 02.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մ. Խորենացու փողոցի 49 շենքի մի բնակարանից գողացել են չհրկիզվող պահարան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ սեպտեմբերի 8-ի ժամը 22.30-ից մինչև սեպտեմբերի 9-ի ժամը 02.15-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, մուտքի դուռը բացելու միջոցով բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են չհրկիզվող պահարանը, որի մեջ եղել է 20.000 ԱՄՆ դոլար և 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1978 թ. ծնված Արմեն Ա-ն, որին օժանդակել էր նրա բարեկամ Վլադիմիր Վ.-ն: Արմեն Ա.-ն ձերբակալված է: Վլադիմիր Վ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: