Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, որի վերաբերյալ վերջին տարիներին արդեն մի քանի քրեական գործեր են քննվել տարբեր դատարաններում, հերթական անգամ հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է կայանար Սուրենյանցի կողմից խարդախություն կատարելու փաստով հարուցված քրեական գործով առաջին դատական նիստը: Սակայն այն հետաձգվեց, քանի որ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը մասնակցում էր սեմինարի:
Քաղաքագետին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ մեղադրանքի` Սուրենյանցը, խարդախությամբ զգալի չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարզիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարման առիթը, բնակարան ձեռք բերելու գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին և նրա վստահություն չարաշահելու եղանակով վերցրել է 1.100 ԱՄՆ դոլար գումար և, այդ ուղղությամբ որևէ գործողություն չկատարելով, խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ` Սուրենյանցը, խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար որպես խաբեության եղանակ օգտագործելով առողջական խնդիրներ ունենալու հիման վրա բժշկական փաստաթղթեր ձևակերպելու և Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը, այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Ա. Մուշեղյանին և նրա վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականի փետրվարի ընթացքում նրանից վերցրել է 1մլն 200 հազար ՀՀ դրամ գումար:
Բացի այդ` Սուրիկ Սուրենյանցը զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավարությամբ, ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել Հայկազ Մարտիրոսյանին և Նարեկ Մանուկյանին, ապա վերջինիս վստահությունը չարաշահելու եղանակով պահանջել և 2014 թվականին վերցրել է, ընդհանուր առմամբ, 900 դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Սուրենյանցի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: