|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայկական գեղանկարչությունում պատմական ժանրի հիմնադրի՝ Վարդես Սուրենյացի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները, որ մեկնարկել էին տարեսկզբին, այսօր համալրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսով:
Հայաստանի չորս թանգարաններում և ազգային պատկերասրահում պահվող նկարչի ամբողջ ժառանգությունը՝ 200 գործ ներառել է նկարիչ, ճարտարապետ և թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի հոբելյանական ցուցահանդեսը, որի բացմանը մասնակցեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հոբելյանական միջոցառումների շարքում լույս է տեսել հեղինակի գրաֆիկական աշխատանքների գիտական կատալոգ, իսկ պետպատվերով հրատարակվում է արվեստագետի Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող 200 գործերի երկլեզու՝ հայերեն և անգլերեն ալբոմ՝ Նկարչին նվիրված գիտաժողով է անցկացվել, թողարկվել են նրա անունով նամականիշ և «Վարդգես Սուրենյանց - 150» հուշամեդալ:
Ի դեպ, «Շողակաթ» հեռուստաընկերության Վարդգես Սուրենյանցի հոբելյանի կապակցությամբ նկարահանած ֆիլմը, որ նախատեսված էր ներկայացնել ցուցահանդեսի բացման ժամանակ փոխարինվել է արդեն ցուցադրված մեկ այլ ֆիլմով: