Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում այսօր դատաիրավական համակարգը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան 3 տարի առաջ էր, 20 տարի առաջ էր, անգամ՝ 100 տարի առաջ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։
Ըստ փաստաբանի՝ այսօրվա քաղաքական իշխանությունը գենետիկ անհանդուժողականություն ունի այլ կարծիք արտահայտող ցանկացած ուժի հանդեպ։
«Աշոտ Մինասյանը կալանավորվել է 2020 թվականի նոյեմբերի 15-ին ներկայացված քննիչի պահանջի հիման վրա. 2020 թվականի նոյեմբերի 15-ին քննիչն ասում էր, որ Աշոտ Մինասյանը, մնալով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի քննությանը ու, հնարավոր է, կատարի նոր արարք. Աշոտ Մինասյանը 2020 թվականի նոյեմբերի 15-ին չկալանավորվեց, մեկ տարի դեգերումներից հետո պարզվեց՝ քննիչը ճիշտ էր՝ Աշոտ Մինասյանը, հայտնվելով ազատության մեջ, կթաքնվի, կխոչընդոտի կամ կկատարի նոր անարք։ Այս տիպի աբսուրդ իրավաբանության իմ պրակտիկայում չեմ հանդիպել», - ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակն արդեն իսկ ապացուցել էր, որ Մինասյանը չի թաքնվել, չի խոչընդոտել, որևէ նոր արարք չի կատարել։
Միհրան Պողոսյանը նշեց, թե այս իշխանությունը դատական համակարգն աղավաղելու ճանապարհով է գնում։ Ըստ փաստաբանի՝ այն դատավորները, որոնք պետք է արդարադատություն իրականացնեն, նրանց մեկուսացրել են, իսկ արդարադատություն հիմա իրականացնում են նրանք, որոնք պատրաստ են իշխանության քիմքին հաճո արդարադատություն իրականացնել։
Նա ասաց, թե երկու օր առաջ է հանդիպել Աշոտ Մինասյանին. տրամադրությունը բարձր էր. «Ինքն իր ազատությունը պատրաստ է ժամանակավորապես զիջել, բայց երբեք պատրաստ չէ զիջել հայրենիքը։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ ու ցույց ենք տալու այս քրեական գործի փուչիկ լինելը», - ասաց Միհրան Պողոսյանը։