Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Սերժ Սարգսյանը որոշել է Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության գործում մատուցած նշանակալի ծառայությունների համար թիվ 37082 զորամասի հրամանատար, գնդապետ Օնիկ Վիկտորի Գասպարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: