|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
Փետրվարի 13-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արման Վ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 151/Գ հասցեի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արման Վ.-ին իրենց խանութում, վիճաբանության ժամանակ, դանակահարել է եղբայրը` 1983 թ. ծնված Արթուր Վ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է: