ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ սեպտեմբերի 17-ին նախատեսվում է ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում. հայտնում է ադրբեջանական Trend -ը:
Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստոֆը և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:
Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն և բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ գնդապետ Մարկուս Ուիդմերը: