|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդես է եկել հայտարարությամբ ու տեղեկացրել՝ ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկումը. հայտնում է Yerkir.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«COVID-19-ի տարածմամբ պայմանավորված ընթացիկ իրավիճակը հանգեցրել է ողջ տարածաշրջանում միջազգային սահմանների փակման, ներքին և միջազգային ուղևորությունների սահմանափակումների, ինչպես նաև վարակման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ դեմ առ դեմ շփումներից խուսափելու սահմանափակումների։
Վերոհիշյալը հաշվի առնելով և կողմերի հետ խորհրդակցելուց հետո ԵԱՀԿ մշտադիտարկումները կդադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ սահմանափակումները չեն հանվել:
Միևնույն ժամանակ ես շարունակում են կապ պահպանել համապատասխան զինվորական մարմինների հետ»,-ասված է հայտարարությունում։