Ռուսաստանը պատրաստ է 8 նոր էլեկտրակայան կառուցել Իրանում: Այս մասին Press TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչյանը. գրում է Росбалт-ը:
Չիտչյանի խոսքով` 4 էլեկտրակայան կկառուցվի Բանդեր Աբբաս հարավային նավահանգստի շրջանում, 2-ը` Տաբաս արևելյան քաղաքում, մյուս 2-ը` Սահենդեում` Իրանի հյուսիս-արևմուտքում:
Չիտչյանն նշել է նաև, որ Թեհրանն ու Մոսկվան պայամանավորվել են, որ ռուսական ընկերությունները կստանձնեն մի շարք հին ՋԷԿ-երի վերակառուցումը: