Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` «ՀՀ և ՌԴ Դաշնության կառավարության միջև ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին Արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 2 Արձանագրության կնքման առաջարկությունը:
Ըստ այդ նախագծի` հայկական կողմը ռուսական կողմին տրամադրելու է Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող ռուսական եկեղեցու զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և դրան հարակից` Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 173/3 հասցեի հողամասը` դրանում առկա շենք-շինություններով հանդերձ:
Տարածքը տրամադրվում է հոգևոր-մշակութային կենտրոն կառուցելու համար:
Երկու երկրների միջև ստորագրված արձանագրության մեջ ասվում է. «Տրամադրման ենթակա հողատարածքները բաղկացած են ներկայումս չգործող հետևյալ երեք` 3812 հեկտար, 1948 հետակտար և 1.9 հետկար մանսաբաժին կազմող հողատարածքներից: Ռուսական կողմն այժմ օգտագարծում է կիսաքանդ եկեղեցին այն իմաստով, որ այնտեղ երբեմն, հատուկ եկեղեցական ծիսական օրերին իրականացվում է հոգևոր ծառայություն: Սակայն պատշաճ կերպով շինությունն օգտագործելու համար կարիք կա հիմնավորին վերանորագման աշխատանքներ իրականցնել, ինչը հնարավոր չէ հիշյալ տարածքները իրենց չպատկանելու պատճառով: Ռուսական կողմը, մասնավորապես 102-րդ ռազմակայանը, իր կողմից արդեն վերակառուցել է Գյումրու Մեծ Բերդում գտնվող և Փառքի Բլուրում գտնվող երկու ռուսական եկեղեցին:
Նկատի ունենալով վերոնշյալը` համապատասխան հողատարածնքերի տրամադրման դեպքում ռուսական կողմին հնարավորություն կընձեռվի վերանորոգել ևս մեկ ռուսական եկեղեցու հին և կիսաքանդ շինություն, ինչպես նաև կառուցել հոգևոր մշակութային կենտրոն, ուր կարող են հետագայում այցելել ու հաճախել նաև ՀՀ քաղաքացիները»: