|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի նախարարությունը կառավարության հաստատմանն էր ներկայացրել Երևան քաղաքի տարածքում 250 ՄՎտ` գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան նախագծելու, զարգացնելու, ֆինանսավորելու, կառուցելու, սեփականության իրավունքով տիրապետելու, գործարկելու և պահպանելու վերաբերյալ շրջանակային համաձայնագրին հավանություն տալու մասին նախագիծը:
Կառավարությունը հայտարարել է մինչև 150 մեգավատտ հողմային և մինչև 100 մեգավատտ արևային կայաններ կառուցելու անհրաժեշտության մասին: Այլընտրանքային էներգետիկայի զարգացումը կբերի ռեակտիվ էներգիայի պակասորդի, որն այսօրվա կայանները չեն կարող ծածկել, հետևաբար` բացառիկ կարևորություն է առաջարկվող նախագիծը, քանի որ այն ուղղված է հենց այդ պակասորդի ծածկմանը:
2019-ին կավարտվի Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը , նույն թվականին պլանավորվում է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցումը, որը կնպաստի Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման խթանմանը: Գործող արտադրական միավորները պատրաստ չեն մեծ ծավալով էլեկտրաէներգիայի արտահանում իրականացնել, ահա, թե ինչու նախագիծը կարևորվում է:
Նախատեսվում է 250 միլիոն դոլարի ներդրում իրականացնել: Շինարարությունը կտևի 26 ամիս, կստեղծվի 200 աշխատատեղ` բարձր աշխատավարձով: Այս նախագիծը վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ամենաարդյունավետ ներդրումն է:
Վարչապետն արձագանքեց. «Շատ մեծ հավանություն եմ տալիս այս նախագծին»: