կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-13 18:26
Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 6-րդ տուրի արդյունքները

Ֆուտբոլի Հայաստանի առաջնություն. 6-րդ տուրի արդյունքները

«Ուլիս»-ը  մրցեց «Միկա»-ի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: «Ուլիս»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Կպոդոն` 39՛, Հովհաննես Գոհարյանը` 85՛, և Արտակ Ալեսանյանը 92-ը, իսկ 1 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Ռադե Դուգալիչը:

 

«Փյունիկ»-ը սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ»-ի դարպասը:  Հանդիպման 5-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը առաջ մղեց իր թիմին:  Հանդիպման 30-րդ և 31-րդ րոպեներին Դավիթ Մանոյանը մեկական գնդակ ուղարկեց Գոռ Մարտիրոսյանի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 3:0:  59-րդ րոպեին Սեզար Ռոմերոն ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:

 

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ մրցեց «Շիրակ»-ի հետ:  Մայրաքաղաքը ներկայացնող թիմը Խաշմանյանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց և հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Ալաշկերտի կազմում գոլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը 78՛, և Նորայր Գյոզալյանը 80՛:

 

6-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի կունենա վաղը՝ «Գանձասարը» Կապանում կմրցի  «Բանանցի» հետ: