|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցմանը բերելու ընթացքում պատգամավորների, գործարարների կողմից ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ, նախագիծն էապես լրամշակվել է: Նա շեշտեց, որ պատգամավորների առաջարկների մեծ մասը կա\'մ ընդունվել են, կա\'մ ընդունվել են մասամբ: Վերափոխվել է, հարկային օրենսդրությամբ սահմանված, հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված տույժերի մեծությունը:
«Վերջին 20 տարում առաջին անգամ էապես նվազեցնում ենք հարկային օրենսդրությամբ հարկերը ուշ վճարելու դեպքում սահմանված մեծությունը: Այսօր դա սահմանված է 0,15 տոկոս` ոչ ավելի, քան 365 օր: Առաջարկվում է 0,15 տոկոսը նվազեցնել մինչև 0,075 տոկոս: Եթե հարկ վճարողը ի սկզբանե ցուցաբերել է կարգապահություն հարկերի վճարման հարցում, բայց ինչ-ինչ պատճառներով ֆինանսական դժվարություններ ունի ու չի կարողանում վճարել հայտարարագրված գումարը, ապա մենք չենք խորացնի խնդիրը և մեղմում ենք պատժամիջոցը»,- ասաց Միրումյանը: