կարևոր
628 դիտում, 56 րոպե առաջ - 2026-11-03 12:10
Աշխարհ

Արդյո՞ք ԱՄՆ ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Արդյո՞ք ԱՄՆ ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ Սուրեն Սարգսյան

Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են։

Հանրապետականները մեծ հավանականությամբ կզիջեն իրենց ունեցած մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում, իսկ Սենատում այնքան բարդ իրավիճակ է, որ ձայների տարբերությունը կարող է լինել ընդամենը 1-2 ձայն։ Օրինակ՝ Այովա նահանգում թեկնածուները երկուսն էլ ունեն 47-ական տոկոսի աջակցություն։ Համարյա նույն պատկերն է Ալյասկա նահանգում և մի շարք այլ մրցակցային նահանգներում։

Թրամփի կյանքն իրականում շատ բարդացնելու է դեմոկրատական վերահսկողություն ունեցող Սենատն ու Ներկայացուցիչների պալատը։ Արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին հարվածելու որոշման վրա։ Կարծում եմ՝ որոշումն արդեն կայացված է, և ընտրությունների արդյունքներով պայմանավորված՝ այն չի փոխվի։ Սակայն Քաթարի դիվանագիտական խողովակը դեռևս ֆորմալ առումով գործում է, ինչը մի փոքր հույս է տալիս։

 

Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ