|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Սեպտեմբերի 9-ին` ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 8-ից մինչև սեպտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը տան ննջասենյակում, խեղդելու միջոցով, սպանել է 1958 թ. ծնված Հերմինե Գրիգորյանին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: