Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսևորումներով: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում:
Մեզ հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով` որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաև իր ցանկալի և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ, նրանց պարզապես ձևակերպել է որպես փորձագետ»,։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։