Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնապահպանության նախարարության աշխատակազմին է ներկայացրել բնապահպանության նորանշանակ նախարար Արամայիս Գրիգորյանին:
Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Արամ Հարությունյանին երկար տարիների համատեղ աշխատանքի համար և տեղեկացրել, որ նա առաջիկայում կանցնի այլ աշխատանքի: Իր հերթին Արամ Հարությունյանը նշել է, որ բնապահպանության ոլորտը շատ զգայուն է, և նախարարությունում ձևավորվել է ակտիվ, պրոֆեսիոնալ կոլեկտիվ, որն ի վիճակի կլինի նոր նախարարի գլխավորությամբ լուծելու ոլորտի խնդիրները:
Բարձր գնահատելով նորանշանակ նախարարի փորձառությունը և գիտելիքները՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելու կարևորությունը:
«Համոզված եմ, որ կանեք ամեն ինչ, որ որևէ օրենքի խախտում չլինի, և կաշխատեք բոլոր բարեփոխումներում ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Շատ եմ կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության կայքի տեղեկացմամբ՝ Արամայիս Գրիգորյանը հավաստիացրել է, որ թիմային աշխատանքով կկարողանան հաջողություն արձանագրել: