կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 18:40
Տնտեսական

Ինչ է արվել բնապահպանության ոլորտում անցած 100 օրերի ընթացքում

Ինչ է արվել բնապահպանության ոլորտում անցած 100 օրերի ընթացքում

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում կատարած գործողություններին` ըստ ոլորտների: Մասնավորապես բնապահպանության ոլորտում կատարված ախտորոշման համաձայն, ոլորտում առկա են օրենսդրության անբավարար իրավակիրարկման պատճառով համակարգային կոռուպցիոն ռիսկեր, ոլորտի տնտեսական (արժեքային) գնահատման մեխանիզմների բացակայություն,  մոնիթորինգի, տեղեկատվական և կառավարման միասնական համակարգի բացակայություն, բնապահպանական և բնօգտագործման վճարներից գոյացող ֆինասական միջոցների օգտագործման ցածր հասցեականություն, բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի բացակայություն, վերահսկողության համակարգի գործունեության ցածր արդյունավետություն, բնական ռեսուրսների կառավարման ցածր արդյունավետություն, պետություն-մասնավոր հատված համագործակցության ցածր մակարդակ:

Այդ բացերի արդյունքում լիարժեք չեն ապահովվում քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ վերապահված իրավունքները շրջակա միջավայրի պահպանության ու բարելավան մասով,  քաղաքացիները և գործարարները հաճախ խուսափում են ձեռնարկատիրական գործունեությունից, ձևավորում են կոռուպցիոն կամ ստվերային ռիսկեր:

Երկարաժամկետ լուծումների համատեքստում նախատեսվում է շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը և վերականգնումը խթանող քաղաքականության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման միջոցով իրական կայուն տնտեսական աճի ապահովում, ամբողջացնել Էկոլոգիական քաղաքականության օրենսդրությունը,մշակել կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման հայեցակարգ, ձավորել բնական ռեսուրսների բանական օգտագործման և շրջակա միջավայրի միասնական կառավարման համակարգ, ապահովել բնապահպանության բնագավառում տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի, «մեկ պատուհանի» սկզբունքով և էլեկտրոնային եղանակով տրամադրումը, ինստիտուցիոնալ բարեփոխումների ենթարկել բնապահպանական պետական վերահսկողության համակարգը, լրամշակել և ամբողջացնել ջրահեռացման ու կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրությունը, ամբողջացնել ջրավազանային տարածքների կառավարման պլանները, ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգերի ներդրման գործում ներգրավել մասնավոր հատվածին, Արարատյան դաշտի ձկնաբուծական տնտեսություններում ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման, էներգախնայող և ջրախնայող համակարգեր, ստեղծել մասնավոր, համայնքային և պետական մասնակցությամբ նոր ազգային պարկեր, վերանայել բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգերը, ամբողջացնել կառավարման պլանները, զարգացնել պահպանման մեխանիզմները և կարողությունները՝ ներառյալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մասնավոր ներդրումների, միջազգային և տեղական դրամաշնորհային ծրագրերի համատեղմամբ ձևավորել բնութան հուշարձանների անձնագրավորման, պահպանման և էկոտուրիզմում ներգրավման համակարգ:

 Հաշվետվության մեջ ներկայացված է նաև թե ինչ է արվել այս ընթացքում: մասնավորապես` ձևավորվել է  շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների միասնական պետական մոնիթորինգի և տեղեկատվական համակարգ,  իրականացվել է շրջակա միջավայրի մշտադիտարկումներ իրականացնող կազմակերպությունների միավորման գործընթաց՝ 4 ՊՈԱԿ-ի միավորմամբ ստեղծվել է 1-ը: Միասնական համակարգի վերջնական ձևավորումը լուծված կլինի 2017 թ. 4-րդ եռամսյակում:

 Բնապահպանական թույլտվությունների միասնական համակարգի ձևավորում ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել որոշման նախագիծ՝ բնապահպանության բնագավառում տրամադրվող թույլտվությունների և լիցենզիաների մեկ միասնական համակարգի («մեկ պատուհանի» ակզբունքով) և էլեկտրոնային եղանակով թույլտվությունների տրամադրման ապահովման վերաբերյալ։ Վերջնական ձևավորումը լուծված կլինի 2017 թվականի ընթացքում։

 Ջրավազանային տարածքների կառավարման պլանների հաստատում ՀՀ կառավարության աշխատակազմ հաստատման է ներկայացվել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանը:

4. Բնապահպանության ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցություն 2016թ. դեկտեմբերի 12-ին ստորագրվել է Ջերմուկ ազգային պարկի ստեղծման հուշագիրը Լիդիան Արմենիա ընկերության հետ (5.7մլն եվրո)

Ինչ վերաբերում է օպտիմալացմանը, ապա  նախարարության աշխատակազմի 37 հաստիք կրճատվելու է՝ ապահովելով տարեկան առնվազն 80.0 մլն դրամի տնտեսում, նաև  նախարարության համակարգում կրճատվել է 22 տրանսպորտային միջոց,  պետական ոչ առևտրային կազմակերպությունների թվաքանակը կրճատվել է 3 միավորով և 21 հաստիքային միավորով, որի արդյունքում տնտեսվելու է տարեկան կտրվածքով 20.0 մլն դրամ։