Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, երբ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ներկայացնում էր բյուջեի հաշվետվություն, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարց ուղղեց նախարարին` ջրային ռեսուրսների հետ կապված:
Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ջրային ռեսուրսների նվազումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացին ոչ միայն ոռոգման, այլ նաև խմելու ջուր չունենա: «Մեկ երրորդ Սևան ենք արդեն դատարկել, դրենաժի են վերածվել ոչ միայն Արարատյան դաշտավայրը, այլ նաև հարակից մարզերի հողերը: Եթե հրատապ քայլեր չձեռնարկվեն, մենք արդեն խմելու ջուր չենք ունենա»,- նշեց Լյովա Խաչատրյանը:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը համաձայնեց, որ խնդիրն իսկապես արդիական է և հուզում է Հայաստանի բնակիչներին, սակայն կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին, ձեռնարկվել են մի քանի միջոցառումներ, որոնք արդյունքներ են տվել: Նախարարը նշեց, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ ստեղծվելու է միջգերատեսչական խումբ, կհրավիրեն նաև պատգամավորների, որպեսզի մանրակրկիտ ուսումնասիրեն խնդիրը:
«Վարչապետի հրահանգով` անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծության ոլորտում, որ կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը: Ես հրավիրել էի ՀԿ-ների ու փորձագետների, կստեղծենք գիտական խորուրդ, որ կարողանանք հստակ որոշում կայացնել ու նոր իրագործել ծրագիրը, որովհետև երբ տարիներ առաջ ձկնաբույծները պատրաստակամություն հայտնեցին զբաղվել ձկնարտադրությամբ, բոլորս ողջունեցինք, բայց մենք այսօր տեսնում ենք խնդիրներ: Ուրեմն ծրագիր իրականացնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել»,- ասաց նախարարը:
Լյովա Խաչատրյանը արձագանքեց, թե, քանի որ նախարարը նոր է նշանակվել, ուրեմն պետք է ժամանակ տալ, որ նա գործի, և հարցերը կհնչեցնեն ավելի ուշ: Արամայիս Գրիգորյանն էլ ավելացրեց. «Հարցերը կարող եք շարունակել ուղղել ինձ` անկախ այն բանից, որ ես նոր նախարար եմ»: