Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Հրապարակ»-ը գրում է.
«Քննչական գլխավոր վարչության պետ, փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը երեկ մեզ հետ զրույցում դժվարացավ վստահ ասել՝ տեղափոխվելո՞ւ է նորաստեղծ Քննչական կոմիտե, թե՞ ոչ: Մինչդեռ ամիսներ առաջ Համբարձումյանը շեշտում էր, որ քննչական ոլորտն իրեն շատ հոգեհարազատ է. «Ես վերջնականապես որոշում չեմ ընդունել գնալու հետ կապված»,-ասաց Գագիկ Համբարձումյանը:
Մեր դիտարկմանը, թե հնարավո՞ր է մնա ոստիկանությունում, չբացառեց, բայց թե ինչ պաշտոնում՝ չմանրամասնեց: Առայժմ ոստիկանությունում մեկ թափուր պաշտոն կա՝ փոխոստիկանապետի՝ անձնագրային ոլորտի համակարգման գծով: Ենթադրվում է, որ քննչական ոլորտի փոխոստիկանապետի հաստիքը կրճատվելու է՝ պայմանավորված ստորաբաժանման տեղափոխմամբ: Սակայն չի բացառվում, որ Համբարձումյանի հաստիքը պահպանվի՝ նոր գործառույթներով: Նշենք, որ երեկ կառավարությունը հաստատել է Քննչական կոմիտեի, Քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը, սահմանվել են Քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը և ձևը, Քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրն ու դրանք կրելու կարգը և այլն»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: