կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 17:16
Հասարակություն

Փոխվելու է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը

Փոխվելու է ԱՄՆ մուտքի որոշ արտոնագրերի միջնորդավճարի չափը

Ս.թ. սեպտեմբերի 12-ից ոչ ներգաղթային և ներգաղթային որոշ արտոնագրերի (վիզաների) միջնորդավճարի չափը կփոխվի. տեղեկացնում է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը: Այցելուների (բիզնես, զբոսաշրջային, բժշկական), ուսանողական և փոխանակման ծրագրերին մասնակցելու նպատակով տրվող արտոնագրերի միջնորդավճարները փոփոխության չեն ենթարկվի: Հիշյալ արտոնագրերի տեսակների համար դիմորդները կշարունակեն վճարել 160 ԱՄՆ դոլար:

 

Ստորև ներկայացված են արտոնագրերի այն տեսակները, որոնց վրա այս փոփոխությունը կանդրադառնա`

 

Ոչ ներգաղթային մուտքի արտոնագրի համար գանձվող միջնորդավճարներ

 

Ներգաղթային արտոնագրերի համար գանձվող միջնորդավճարներ

 

 

ԱՄՆ քաղաքացիներին մատուցվող և վարչական գործընթացի հետ կապված ծառայություններ

 

Մուտքի արտոնագրի բոլոր դիմորդները դիմումի միջնորդավճարը պետք է վճարեն ըստ վճարման օրվա գործող դրույքաչափի: Բացառություն են կազմում մուտքի ներգաղթային արտոնագրերի դիմումների ներքին վճարները Վիզաների ազգային կենտրոնում (ՎԱԿ), որոնց դեպքում կիրառվում է հաշվի ներկայացման օրվա դրությամբ գործող միջնորդավճարը: Այն միջնորդավճարները, որոնց դրույքաչափերը նվազելու են, փոխհատուցման ենթակա չեն:

 

Եթե դուք վճարումը կատարել եք մինչև 2014-ի սեպտեմբերի 12-ը, և այդ միջնորդավճարը նվազել է, ապա փոխհատուցում չի իրականացվում: Ոչ ներգաղթային արտոնագրերի բարձրացված միջնորդավճարների պարագայում մուտքի արտոնագրի արդեն իսկ կատարված վճարումները կընդունվի նորացված միջնորդավճարները ուժի մեջ մտնելուց հետո 90 օրվա ընթացքում: Միջնորդավճարի փոփոխման մասին ամբողջական տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով հյուպատոսական հարցերով գրասենյակի travel.state.gov կամ ԱՄՆ դեսպանության կայքէջերը http://armenia.usembassy.gov/visas.html.