կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-03 18:15
Աշխարհ

Պուտինի 7 կետերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

Պուտինի 7 կետերը՝ ուղղված Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Россия 24-ի եթերում հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի կայունացմանն ուղղված 7 կետերը:

 

Դրանք են՝ հարձակողական ակտիվ գործողությունների դադարեցումը Դոնեցկի ու Լուգանսկի ուղղություններով, զորքերի հետմղումը, բնակավայրերի գնդակոծության դադարեցումը, հրադադարի պայմանների պահպանման ու իրավիճակի մոնիթորինգի հարցում միջազգային լիարժեք ու օբյեկտիվ վերահսկողությունը, Ուկրաինայի արևելքում ավիացիայի կիրառման բացառումը, հումանիտար միջանցքների բացումը, ռազմական գործողություններից տուժած շրջաններ վերանորոգման բրիգադներ հասցնելը՝ վերականգնելու համար ավերված սոցիալական օբյեկտներն ու կենսական նշանակության ենթակառուցվածքները: