Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես Ֆրանսիա ուզում եմ գնալ` երեխայիս բուժելու համար, ես ապաստան չեմ խնդրում, ես այնտեղ ապրել չեմ ուզում, իմ ծեր ծնողներն այստեղ իմ խնամքի տակ են»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմում է 3-ամյա Իգորի հայրը` Ռոմա Զաքիյանը:
Երեխան ունի աչքի խնձորակի սուբատրոֆիա հիվանդությունը, ինչը նշանակում է աչքի աստիճանական փոքրացում, քայքայում: Դեռևս մեկ ամսականում երեխան վիրահատվել է, երկրորդ անգամ վիրահատությունը կատարելու համար դիմել են միջազգային կլինիկաներ: Ֆրանսիայի կլինիկաներից մեկում խոստացել են տեսողությունը որոշակիորեն վերականգնել` աչքի պրոթեզավորում կատարել` առանց աչքը հեռացնելու, այնինչ` հայաստանյան մասնագետները բուժումը տեսնում են միայն աչքը հեռացնելու միջոցով:
Ֆրանսիական Adolphe de Rothschild կլինիկայում վիրահատության օր է նշանակված հոկտեմբերի 3-ը, սեպտեմբերի 26-ին արդեն իսկ պետք է կլինիկայում լինեն` համապատասխան նախավիրահատական հետազոտություններն անցնելու համար: Սակայն կա մի խնդիր` Ֆրանսիայի դեսպանատնից մերժում են վիզա տրամադրել երեխայի ծնողներին:
Դեռևս մարտ ամսին վերոնշյալ կլինիկայում երեխան հետազոտվելու է հրավիրվել: Դեսպանատնից վիզա տրվել է միայն երեխային ու ծնողներից մեկին: Եվ քանի որ ֆիզիկապես դժվար է եղել մոր համար մենակ երեխայի հետ այնտեղ մեկնելը, հայրը` Ռոման է երեխային տարել:
«Ես մի շաբաթ շուտ հետ եկա Հայաստան, որովհետև բժիշկները հրաժարվում էին հետազոտել. երեխան լաց էր լինում, մորն էր ուզում: Հենց մենք թռանք, երեխան վատացավ, մորն էր ուզում: Հենց Փարիզի օդանավակայանում շտապօգնություն են կանչում ինքնաթիռի մոտ: Ես երեխային մորից կտրել էի, լացում էր, բայց իրեն չի կարելի լացել»,- պատմեց Ռ. Զաքիյանը:
Այժմ 3-ամյա երեխայի ծնողները հրապարակավ խնդրում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներին, որպեսզի խնդրին օպերատիվ և արդյունավետ լուծում տրվի: Եթե երկու ծնողն էլ երեխայի հետ լինեն, միմյանց կաջակցեն, երեխայի մոտ էլ նյարդային վիճակ չի լինի, բուժումն էլ ամբողջ ծավալով կստանան և կվերադառնան Հայաստան:
Հ.Գ. Նրանք ունեն բոլոր փաստաթղթերը, որ վկայում են նշանակված վիրահատության մասին, նաև որ վիրահատության ֆինանսական կողմի վերաբերյալ խնդիրներ չկան: