կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-27 15:25
Սպորտ

Նանկին-2014. ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանն ու Սարգիս Հովսեփյանը` բրոնզե մեդալակիրներ

Նանկին-2014. ըմբիշներ Վաղինակ Մաթևոսյանն ու Սարգիս Հովսեփյանը` բրոնզե մեդալակիրներ

Նանկինում ընթացող պատանիների երկրորդ օլիմպիական խաղերի վերջին օրը Հայաստանի հաշվին երկու բրոնզե մեդալ գումարեցին ազատ ոճի ըմբիշները: 54 կգ քաշային կարգում Վաղինակ Մաթևոսյանը, խմբային փուլում տոնելով 3 հաղթանակ և կրելով մեկ պարտություն, իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Եմենցի մարզիկի հետ գոտեմարտը շատ հաջող ստացվեց հայ ըմբիշի համար, և նա ժամանակից շուտ, միավորների բացահայտ առավելությամբ, հաղթեց ու կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին:

 

Բրոնզե մեդալ նվաճեց նաև 76 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը: Սարգիսը խմբային փուլի առաջին գոտեմարտը պարտվեց ճապոնացի ըմբիշին, այնուհետև երկու տպավորիչ հաղթանակ տոնեց և նույնպես իրավունք ստացավ պայքարելու երրորդ տեղի համար: Բրոնզե մեդալի համար պայքարում հայ ըմբիշը կրկին մեծ առավելությամբ հաղթեց կոլումբիացի մարզիկին:

 

Այսպիսով` Հայաստանի երեք ըմբիշներն էլ տուն են վերադառնում մեդալներով: Նախօրեին արծաթե մեդալ էր նվաճել հունահռոմեական ոճի 58 կգ քաշային ըմբիշ Զավեն Միքաելյանը:

 

Աղբյուր` Wrestling.am