|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 |
| EUR | ⚊ | € 442.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.7305 |
| GBP | ⚊ | £ 502.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Օգոստոսի 4-ին ՀՀ զինված ուժերի տանկային անձնակազմը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոնի» առաջին մրցափուլին: Այս մասին հայտնում են ՕՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեղին տանկով հանդես եկող հայկական անձնակազմը հաղթահարել է բոլոր արգելագոտիները, խոցել թիրախներից երեքը և հատել մրցագոտին 29.43 րոպեում: ՀՀ զինված ուժերը ներկայացնող տանկային առաջին անձնակազմի գործողություններին հետևել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը և ԶՈւ ԳՇ մարտական պատրաստության վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: