կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 16:28
Սպորտ

Կարեն Աղամալյանը` բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

 Կարեն Աղամալյանը`  բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը լրոգրողներին հայտնեց, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը:

«Մեծահասակների հավաքականի մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը: Նրան կօգնի պատանիների ավագ մարզիչ Արման Հարությունյանը: Սա ամենևին չի նշանակում, որ նախորդ մարզիչները չեն արդարացրել իրենց: Իմ` ֆեդերացիայի նախագահ լինելուց հետո կիրառում ենք ռոտացիոն կարգը` հնարավորություն տալով մի շարք մարզիչների: Լավագույնները, իհարկե, մնում են, եթե ցույց են տալիս բացառիկ արդյունք, իսկ եթե` ոչ, ապա հնարավորություն ենք տալիս մյուսներին:

Երիտասարդական հավաքականը կգլխավորի Վազգեն Բադալյանը: Մեր` վերջին ժամանակների լավագույն արդյունքը ցույց է տվել հենց նա:

Պատանիների, երիտասարդների և կրտսեր տարիքի պատանիների մարզիչները չեն ունենալու 2-րդ մարզիչներ: Ամեն հավաքի ժամանակ իրենք կորոշեն, թե որ մարզիչը կօգնի իրենց, քանի որ շատ բռնցքամարտիկներ կապված են իրենց անձնական մարզիչների հետ, ուստի հնարավոր է, որ լավագունի մարզիչը լինի հավաքականի 2-րդ մարզիչը:

Ավագ տարիքի պատանիների հավաքականը կգլխավորի Ֆեդյա Ալեքսանյանը:  Այդ տարիքային խմբում Ալեքսանյանը միշտ ունեցել է լավ մարզիկներ: Համոզված եմ, որ նրա մարզչական փորձը կօգնի այդ տարիքային հավաքականին:

Կրտսեր տարիքի հավաքականը կգլխավորի Արշավիր Գրիգորյանը: Նա պատանիների օլիմպիական խաղերում 3-րդ տեղը գրաված Նարեկ Մանասյանի անձնական մարզիչն է:

Կանանց հավաքականը կշարունակի գլխավորել Հարություն Նազարյանը: Մենք կանանց հավաքական չունենք, բայց ունենք մի քանի շնորհալի կին և աղջիկ բռնցքամարտիկներ: Հավաքականի համար պետք է առնվազն 20 մարզուհի»,- ասաց Գևորգյանը: