|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր առավոտյան` ժամը 10.00-ից, եզդի համայնքի 50-ից ավելի ներկայացուցիչներ «Արդարություն», «Կյանքի խորտակում», «Ազատություն Էդիկ Ազմանյանին և Գոռ Գալստյանին» գրությամբ պաստառներով բողոքի երթ են իրականացնում. հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը: Նրանք նախագահի նստավայրից շարժվել են դեպի ՄԻՊ-ի գրասենյակ, որտեղ նրանց խոստացել են ընդունել վաղը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը աղջիկ փախցնելու համար 4 տարով դատապարտել է Ջրաշենի բնակիչներ Էդիկ Ազմանյանին և Գոռ Գալստյանին:
Էդիկի հայրը` Քյարամը, հայտարարեց, որ պատրաստ է մինչև վերջ գնալ, ընդհուպ` հրապարակում ինքնահրկիզվել:
Այս պահին ցուցարարները գնում են դեպի դատախազության շենք:
Մանրամասն` քիչ անց: