Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը շնորհավորում է բոլոր եզդիներին սիրո տոնի կապակցությամբ: Ներկայացնում ենք այս տոնի նշանակությունը և ավանդույթները: Եզդիերի նշանավոր տոներից մեկն է համարվում սուրբ Խդրը և Այլասը (Խդր Նաբիև Խդր Այլաս):
Այս սրբերը ընդունվում են ուրիշ ազգերի կողմից ևս , սակայն յուրաքանչյուրը ունի իր պատկերացումը նրանց մասին : Խդրը և Այլասը հիշատակված են եզդիական սուրբ ձեռագրերում – կավլում – ինչպես նաև ժողովրդական լեգենդներում և բանահյուսությունում: Եզդիական պատկերացմամբ Խդրը և Այլասը (Խդր Նաբի և Խդր Այլաս) երկուսուրբ հեծյալներ են սպիտակ ձիու վրա: Նրանց այդպես էլ անվանում են՝ Խդր Նաբի և Խդր Այլաս հեծյալներ սպիտակ ձիու վրա (Xidir Nebî û Xidir Eylas siyarê hespê boz ):
Առաջինը բնութագրվում է երազանքների իրականացման և սիրահարների հովանավորը , երկրորդը ՝ ծովում ճանապարհորդների հովանավորը: Երբեմն նրանաք հանդես են գալիս որպես երկու եղբայր, երբեմն էլ որպես հայր և որդի: Ոմանք նրանց համարում են որպես նույն անձնավորություն: Նրանք հիշատակվում են եզդիական կղավլերի մեջ, «Ալեքսանդր Մակեդոնացու լեգենդում (Իսկանդերե)» , «Աշիկ Խարիբի և Շեխ Սանամի» մասին , և «Դավրեշե Ադամի» կղավլում, ինչպես նաև այլ աղբյուրներում :
Համաձայն եզդիական լեգենդի Խդրը և Այլասը ապրել են Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակաշրջանում (երկպոզանի Իսկանդեր) , ում գուշակեցին վաղաժամ մահ: Նրան ասացին, որ կարող է մահից խուսափել, եթե խմի «կենդանի ջրից» և այն կարող են ձեռք բերել միայն Խդրը և Այլասը:
Խդր Նաբին Այլասի հանձնարարությամբ գնում է «կենդանի ջուրը» ձեռքբերելու համար, ճանապարհին հանդիպելով բազմաթիվ փորձություններին :Նահավաքում է ջուրը կուժի մեջ, տունդարձի ճանաապարհին նա որոշում է հանգստանալ ձիթապտղի ծառի տակ , իսկ կուժը կախում է ծառի ճյուղից: Մինչ նա քնած էր, ագռավը նստւմ է ճյուղին՝ կտուցը մտցնելով կուժի մեջ, և խմելով մեկ կաթիլ:
Կուժը կոտրվում է, մնացած ջրի կաթիլները կխմեն Խդրըև Այլասը, Իսկ Ալեքսանդրին ասելու են, թե կուժը կոտրվել է: Տոնի հաշվարկումը որոշվում է արևելյան օրացույցով (հին ոճով) և ընկնում է սբատ (այսինքն՝փետրվար ) ամսվա առաջին հիգշաբթի օրը :Այսպիսով, հաշվարկումը պահպանվել է Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի եզդիների մոտ: Խդր Նաբի և Խդր Այլաս տոներին նախորդում է երեքօրյա ծոմը (rojî), որը պահապանվում է նաև մնացած եզդիական տոների ծոմերը:
Ծոմը պահվում է՝երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի, իսկ այդը, այսինքն՝ տոնակատարությունը շարունակվում է երկու օր ՝հինգշաբթիև ուրբաթ:Սակայն կային եզդիներ, ովքեր ծոմ էին պահում չորս օր, սկսած երկուշաբթի օրվանից, որը կոչվում է բարվաչուին (bervaçûn), որը ենթադրվում է, որ մեկ օր շուտ են ծոմ պահում, որպեսզի շուտ դիմավորեն սրբերին : Արթնանում են վաղ առավոտյան՝ մինջ արևածագը , և աղոթքից հետո սկսում են ուտել, որը կոչվում է պաշիվ (paşîv): Արևածագից հետո , ամբողջ օրը չպետք է ուտեն և խմեն, այդպես մինջև արևամուտը :
Մինչ մայրամուտը հավատացյալը կատարում է ձեռքերի և երեսի լվացման ծեսը, աղոթում է այնուհետեև սկսում ուտել, որը կոչվում է ֆտար (fitar): Այդ օրերին ուտեստներ են պատրաստում բուսական մթերքներից՝ այսինքն հացահատիկից, ալյուրից, ինչպես նաև կաթնամթերքից:
Համարվում է, որ Խդր Նաբին և Խդր Այլասը չեն ընդունում զոհաբերություններ, և այդ օրերի ընթացքում եզդիներին արգելվում է որսի գնալև ճանապարհորդել, քանի որ Խդր Նաբին և Խդր Այլասն են որսի գնումև նրանց պետք չե խանգարել: Թուրքիայի եզդիների մոտ անհետացել է միսն արգելելու ավանդույթը, և շատերը անգամ գառ էին զոհաբերում այդ սրբերի պատվին : Տոնի ժամանակ պատրաստում են հատուկ ուտեստներ քֆտե դան (kiftê den—ցորենից պատրաստած գնդիկներ ), գրար (girar – (սպաս)- ապուր ցորենից և մածունից ), սարբդաու (serbidew), քեալադոշ (keledoş), հռչիք (hirçik) , կայսի (qeysî- կարագի մեջ եփած ծիրանի չիր) և դա փեխուն (pêxûn, poxîn, qaût). Համարվում է , որ փեխուն բառը առաջացել է բեխուն (bê xûn) բառից՝ առանց արյունի քանի որ այդ օրերին արգելված էր մսից ուտեստնոր պատրաստել:
Փոխունը պատրաստվում է բովված ալյուրից և շաքարից : Իրաքի եզդդիները փեխունը պատրաստում են պարտադիր յոթ տարբեր բաղադրիչներից ՝ լոբի, ոսպ , ոլոռ , քնջութ, գարի, ցորեն և աղ (nok,nîsk, baqilk, genim, kuncî, ceh, xwê). Այս ամենը աղում են ,և ստացվում է փեխուն, որը դրվում է անկյունում ՝ ստեռի մոտ (stêr – տան սուրբ անկյունը ), և եթե դրա վրա գտենեն սրբերի ձիու նալի հետքը, ուրեմն Խդր Նաբին և Խդր Այլասը եկել էին իրենց օրհնությունը տալու: Իրաքի եզդիները թխում են սավկ(sawik) - կարագով հացը, çerxûş աղացած ցորեն և այլ ճաշատեսակներ :
Ինչպես նաև մարդկանց բաժանում են կղալտկ (qelatîk - աղանձ) և շնորհավորում են միմյանց տոնի կապակցությամբ: Իրաքի եզդիների մոտ տոնի վերջին օրը անվանվում է զիպկ ու կղրպկ(zîpik û qirpik -կարկուտ ) և այդ ժաամանակ նրանք կտրում են իրենց վարսի ծայրերը, որպեսզի գալիք տարում իրենց վարսերը լինեն ավելի փարթամ: Խդի Նաբին և Խդր Այլասը համարվում են սիրահարների և երազանքների իրականացման հովանավորը , այդ իսկ պատճառով նրանց անվանում են մրազբախշ (mirazbexş):
Երիտասարդները ծոմի վերջին օրը ջուր չեն խմում և սնվելուց հետո ուտում են աղաբլիթը (totka şor) , որը պետք է պատրաստի փոքրիկ աղջիկը: Այս բլիթը կիսում են երկու մասի, մի մասը ուտում են մյուս մասը դնում են բարձի տակ: Այն , ով երազում ջուր է տալիս համարվում է իր կյանքի ընկերը: Մնացած բլիթը դնում են բակում, և հետևում թե թռչունները , որ ուղղությամբ կտանեն այն , և հավատում են , որ այդտեղից էլ լինելու է փեսացուն (հարսնացուն ):
Հետաքրքիր ծես են ունեցել նախկին ԽՍՀՄ-ի եզդիները:Գյուղացիները թոնրատան պատերն ալյուրով նկարում էին տարբեր պատկերներ: Երեկոյան տոնի նախորեին (այսինքն՝ հինգշաբթիից ուրբաթ) հավաքվում էին շեխի կամ փիրի տանը և լսում են կրոնական տեքստեր և քարոզ :
Այնուհետև, բոլորը գնում էին այն մարդկանց տուն, ովքեր ունեին նոր մահացած ազգականներ և ցավակցում էին նրանց, թույլատվություն էին հարցնում տոնը նշելու համար, և շնորհավորում միմյանց:
Դրանից հետո սկսում է տոնը, երիտասարդները հավաքվում էին ազգային երաժշտության ներքո կատարվում էր դոլիդանգ ծեսը: Երիտասարդները հագնում էին ցնցոտիներ, նրանցից մեկը այտամորուս էր կպցնում և հարևանների տներով շրջելով , խնդրում էին մի բան գցել գուլպայի մեջ, որը կախված էր փայտի վրայից :
Բարձրանում էին երդիկի (kulek) վրա երդիկիանցքից իջեցնում էին փայտից կախված գուլպան և երգումէին՝ «Dolîdangê, dolîdangê, Xwedê xweyîke xortê malê. Pîra malê bike qurbangê: Tiştekî bavêje dolîdangê»: Ցնցոտրներ հագնողին անվանում էին Քոսա Գալդի (Kose geldî )