կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-03 19:21
Արցախ

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հայտարարությունը

 Այսօր ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ,մասնավորապես «ԱՊԱ»  էլեկտրոնային կայքը «բացառիկ»       հաղորդագրություն էր տարածել, թե իբր օգոստոսի 1-ի լույս2-ի գիշերը ադրբեջանական ուժերը Մարտակերտի  

ուղղությամբ ոչնչացրել են 40 հայ զինծառայողի:

 

            ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ վերոնշվածը ապատեղեկատվություն ու մտացածին երևակայության արգասիք է, և հակառակորդի պետական քարոզչամեքենան հերթական անգամ փորձել է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն: Ավելին, նշված 40 զինծառայողի մահվան մասին տեղեկատվությունը վերաբերում է հենց ադրբեջանական կողմին, ինչը արդյունք է հանդիսացել վերջինիս ռազմական ղեկավարության արկածախնդիր, անհաշվենկատ ու չհիմնավորված մարտավարության:

 

            ՊԲ առաջապահ զորամասերը ԼՂՀ պետական սահմանի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և, հարկ եղած դեպքում, պատժիչ գործողություններով շոշափելի կորուստներ պատճառում հակառակորդին:

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն