կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-02 16:54
Արցախ

Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը աճում է

Ադրբեջանական կողմի սպանվածների թիվը աճում է

 

ԼՂՀ ՊԲ հերթական հաղորդագրության համաձայն ադրբեջանական կողմի կորուստների թիվը շարունակվում է աճել:Ստորև ներկայցնում ենք  ԼՂՀ ՊԲ-ի հաղորդագրությունը:


«Համաձայն ադրբեջանական աղբյուրների և ՊԲ համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում


Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ /նախկին 5-ի փոխարեն/ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ` 3 զոհ /նախկին 2-ի փոխարեն/ և 4 վիրավոր:


Հիշեցնենք, որ վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ:


 Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակվում են ճշտվել»: