|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Իսրայելցի կինոռեժիսոր Ավի Վայսբլայի «Արարողություն» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմն 80-ամյա գնդապետի մասին է, ով Իսրայելի անկախության օրը հրամանատարն է լինելու, սակայն դեպքերի բերումով ամեն ինչ իրար է խառնվում:
«Իսրայելն այնքան էլ արարողություններ չունի` Բանակի և Անկախության տոները, որոնք պետականորեն են նշվում, դրանք էլ այնքան լավ չեն կազմակերպվում: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպիսին է դառնում քաղաքն այդ օրերին: Փորձել ենք գնդապետի պատմության միջոցով ներկայացնել, թե ինչպես է Անկախության տոնն անցնում մարդկանց միջով, այսինքն`այն ոչ միայն տոնի անցկացման մասին է, այլև մարդկանց»,- ասաց կինոռեժիսորը:
Ըստ նրա` Անկախության տոնը միակ օրն է Իսրայելում, որը քաղաքացիական տոն է, մնացածը կրոնական տոներ են:
Ֆիլմում, Վայսբլայի տեղեկացմամբ, ներկայացվում են նաև զինվորական կյանքի լավ և վատ կողմերը: