կարևոր
4306 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-12 15:52
Քաղաքական

Օրվա իշխանության արտաքին քաղաքականությունը հիշեցնում է «Մաուգլի» ֆիլմի շակալին․ Մարատ Գրիգորյան

 «Այն, ինչ այսօր կատարվում է մեր արտաքին քաղաքականության մեջ, խիստ վտանգավոր է և ծանր հետևանքներ կարող է թողնել մեր երկրի անվտանգության համար»,- նման համոզման է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան Մարատ Գրիգորյանը։

Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնելով իր դիրքորոշումը, մեր զրուցակիցը նշեց․ «Այսօր մենք գնում ենք դեպի Արևմուտք, թող որևէ մեկը, որևէ փորձագետ, քաղաքագետ գեթ մեկ օրինակ բերի, որ Արևմուտքը, որևէ ժամանակաշրջանում, մեզ փրկել է մեծագույն վտանգներից․ չկա՛ նման բան»։

Նրա խոսքով՝ Թուրքիան այն մեծ «գամփռն» է, որին զինել են, կերակրել են՝ Այսրկովկաս մտցնելու համար:

«Թուրքիայի միջոցով Արևմուտքը Ռուսաստանի հետ իր խնդիրներն է լուծում»,- փաստեց Մարատ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ՀՀ օրվա իշխանությանը ծրագրավորված բերել են, որպեսզի Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հասցնեն վատթարագույնի՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու նպատակով։

Որպես համեմատություն մեր զրուցակիցը հիշեցրեց «Մաուգլի» ֆիլմն ու օրվա իշխանությանը նմանեցրեց հերոսներից հայտնի շակալին։

«Սթափվե՛ք, հակառուսականությունը մեր պետականության ու ժողովրդի համար ամենամեծ վտանգն է»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.