Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է ներքին եւ արտաքին նոր մարտահրավերների առջև, երբ վտանգված են մեր Հայրենիքի սահմանները, երիցս խորհելու առիթ ունենք։
Մեր պատմության ներկա շրջադարձը պարտավորեցնում է յուրաքանչյուր հայի մտածել ազգային միասնության մասին, որը կարող է միակ երաշխիքը դառնալ Հայրենիքի փրկության ու հավերժության։
Հայաստանի անկախության տարեդարձը շնորհավորելով՝ մեկ անգամ ևս փաստենք այն ճշմարտությունը, որ եթե որևէ պետություն իր գաղափարախոսության առանցքում չի նույնացնում ազգային ու պետական շահը, դատապարտված է։ Այս համատեքստում պիտի մտահոգություն հայտնել եւ դարձյալ բարձրաձայնել, որ Հայոց բանակի թիկունքը ժողովուրդն է ։
Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք առաջնորդվել այն գիտակցմամբ, որ Հայաստանի անկախությունն ու Արցախի ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են, որոնք չեն կարող ածանցվել քաղաքական ոչ մի գործընթացի։
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն: