|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Քրիստիան Վիգենինին:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ «Եվրանեսթ»-ը չպետք է դիտվի որպես հակամարտությունների քննարկման հարթակ, այլ պետք է ծառայի այն նպատակին, ինչի համար ստեղծվել է:
Քրիստիան Վիգենինը նշել է, որ «Եվրանեսթ»-ում բոլորը հավասար գործընկերներ են, հավասար պատասխանատվություն ունեն կառույցի աշխատանքների համար, եւ ուշադրությունը պետք է կենտրոնացնել այն հարցերի վրա, որոնք միավորում են «Եվրանեսթ»-ի մասնակիցներին: Նրա խոսքով` որպես «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ` ինքն ամեն ինչ կանի, որ չքննարկվեն թեմաներ, որոնք չեն կարող իրենց լուծումը գտնել կառույցի շրջանակներում:
ԱԺ նախագահը տեղեկացրել է նաեւ, որ ինքը ղեկավարելու է ՀՀԿ նախընտրական շտաբը եւ զուտ ընտրարշավի ու ընտրական գործընթացների վրա կենտրոնանալու նպատակով սեփական նախաձեռնությամբ հրաժարական է ներկայացնելու խորհրդարանի նախագահի պաշտոնից:
Քրիստիան Վիգենինը չափազանց բարձր է գնահատել փաստը, որ Հովիկ Աբրահամյանը ղեկավարելու է նախընտրական շտաբը եւ այդ կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: