|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որում խստորեն «դատապարտում» է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հայ ցուցարարների կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի և թուրքական դրոշի այրումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին տեղի հայկական համայնքը ցույց էր կազմակերպել Բեյրութում թուրքական դեսպանատան դիմաց՝ հաջակցություն Հայաստանի և Արցախի, ինչպես նաև ընդդեմ թուրք–ադրբեջանական ահաբեկչական գործունեության։ Ցույցի ընթացքում, ի նշան բողոքի, հայ երիտասարդները այրել էին Թուրքիայի, Ադրբեջանի և Իսրայելի դրոշները։
«Մենք տեղեկացվել ենք, որ թուրքական դրոշն ու մեր նախագահի նկարը այրվել են հոկտեմբերի 26-ին Բեյրութում դեսպանատան դիմաց հայ երիտասարդների կողմից կազմակերպված ցույցի ընթացքում։ Մենք խստորեն դատապարտում ենք այս ստոր արարքը մեր դրոշի և մեր նախագահի նկատմամբ և ակնկալում ենք, որ անհրաժեշտ գործողությունները կկիրառվեն բոլոր պատասխանատուների նկատմամբ»,– նշվում է թուրքական գերատեսչության հաղորդագրության մեջ։