|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ-ն աջակցում է Ֆրանսիայի նախաձեռնությանը, որը ենթադրում է Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անցկացում. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շփման գծում իրավիճակի սրումը:
Նա նշել է, որ չի տիրապետում այդ հաղորդումների մասին հաստատված տեղեկությունների, ապա հավելել է, որ խաղաղ կարգավորումը, անշուշտ, երկու երկրների շահերից է բխում:
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն, որքան հնարավոր է շուտ, Փարիզում գագաթաժողով անցկացնելու` ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը և կհամաձայնեն կառուցվածքային բանակցություններ անցկացնել, որոնք կհանգեցնեն խաղաղ համաձայնության»,- ասել է Պսակին:
Պսակին նաև նշել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին` նվազեցնել լարվածությունը և զերծ մնալ հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը: