|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ըստ մեր ունեցած տեղեկությունների, օրեր առաջ ԱՄՆ Պետդեպի, ինչպես նաև Կոնգրեսի երկու պալատների առանցքային անդամներին՝ այդ թվում հայկական հանձնախմբի անդամներին ուղարկվել է զեկույց, որը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին և քաղբանտարկյալների խնդրին:
Մասնավորապես, մանրամասներ են ներկայացվել Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, Տաթևիկ Վիրաբյանի, Գրիգորի Խաչատուրովի և այլոց դեմ կարված ապօրինի գործերի վերաբերյալ:
Զեկույցի նպատակն է կոնգրեսի ազդեցիկ անդամներին տեղեկացնել Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդական գործընթացների մասին:
Նմանատիպ զեկույց ստացել են նաև ԵՄ մի շարք երկների կառավարություններ և օրենսդիր մարմնի առանցքային դեմքեր:
Աղբյուրը՝ Tert.am-ի