|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը. տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքից:
«Լեռնային Ղարաբաղը ճանաչելու հարցում որևէ մեկնաբանություն կարո՞ղ եք տալ, կամ դա միայն հայերի ներքին հա՞րցն է, որին չեք կարող միջամտել» հարցին ի պատասխան` նա ասել է. «Խոսքը Հայաստանի խորհրդարանում այն ճանաչելու մասին է, լավ: Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով` մենք կոչ ենք անում կողմերին` կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»: