կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-11 15:39
Քաղաքական

Պետք է վերջ դնել բռնության ուժգնացմանը. ԵԽ գլխավոր քարտուղարի կոչը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին

Պետք է վերջ դնել բռնության ուժգնացմանը. ԵԽ գլխավոր քարտուղարի կոչը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին
ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ողջունել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` նախօրեին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը. «Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանին զինված բախումների համատեքստում այս հանդիպումը երկու երկրների միջև երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ դրական քայլ է»,- ասված է ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: 
 
Նա երկու երկրներին կոչ է արել ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի վերջ դրվի երկու կողմերից բազմաթիվ զոհերի պատճառ դարձած բռնության ուժգնացմանը. «Բոլոր եվրոպացիների կյանքի իրավունքը երաշխավորող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրների հարաբերություններում բռնությանը տեղ չպետք է լինի»,- ասել է Թ. Յագլանդը: