|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարությունը վաղվա նիստում պատրաստվում է Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումներ իրականացնելու նպատակով 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4 միլիոն 576.3 հազար դրամ:
Ըստ կառավարության ներկայացրած հիմնավորումների` Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում տուրիզմն ունի գերակա առաջնահերթություն: Տուրիզմի զարգացմանը նպաստող անվիճելի գործոններից են` մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպումը, անվտանգ և որակյալ սննդի ապահովումը, վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությունը և այլն: Տուրիզմի գոտիներում կարևորվում է նաև հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելումը, ինչին նպաստում է նաև միջավայրում միջատների, այդ թվում` մոծակների դեմ պայքարի կազմակերպումը:
Ուստի Ջերմուկ քաղաքին մոտ 4,5 միլիոն դրամ հատկացնելու որոշումը, ըստ կառավարության, միտված է Ջերմուկ քաղաքում մարդկանց հանգստի պատշաճ մակարդակով կազմակերպմանը, անվտանգ և որակյալ սննդի ապահովմանը, միջատների միջոցով տարածվող կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից մարդկանց և կենդանիների պաշտպանությանը, հիվանդությունների բռնկման և տարածման կանխարգելմանը և միջատների, այդ թվում` մոծակների դեմ պայքարի կազմակերպմանը: