կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-30 18:42
Հասարակություն

Առաջիկա օրերի եղանակը` Հայաստանում

Առաջիկա օրերի եղանակը` Հայաստանում

Հուլիսի 1-ին հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, հուլիսի 4-5-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

 

Քամին հարավարևելյան է` 5-10 մ/վրկ., ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ.: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 2-3-ին` երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 4-5-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

 

Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ: