|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը և ԻԻՀ առողջապահության նախարարի տեղակալ Ասադի Լարին մայիսի 14-ին հանդիպել են հետ։
Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական կողմից բժշկական պարագաների և նյութերի` Հայաստան առաքման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դեսպան Թումանյանն առաջարկել է ըստ անհրաժեշտության կազմակերպել երկու երկրների առողջապահության նախարարությունների պատասխանատուների և մասնագետների միջև տեսակոնֆերանսներ, որի կապակցությամբ փոխնախարար Ասադի Լարին հայտնել է իր պատրաստակամությունը»,- հայտնում են դեսպանությունից: